ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Կատարում եմ իմ պարտքը ժողովրդի առաջ, Ուկրաինայի առաջ, Աստծո առաջ»

«Կատարում եմ իմ պարտքը ժողովրդի առաջ, Ուկրաինայի առաջ, Աստծո առաջ»
21.02.2014 | 16:23

Ուկրաինայում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին շրջանառվող լուրերը քիչ առաջ հաստատել է դեռևս գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչը` իր պաշտոնական կայքում ուղերձ հղելով ուկրաինացիներին:


«Սիրելի հայրենակիցներ:
Այս ողբերգական օրերին, երբ Ուկրաինան այսպիսի ծանր կորուստներ է կրել, երբ մարդիկ են զոհվել բարիկադների երկու կողմից, զոհվածների լուսավոր հիշատակի առաջ իմ պարտքն եմ համարում հայտարարել՝ չկա ավելի կարևոր բան, քան մարդկային կյանքը, և չկան այնպիսի քայլեր, որոնք մենք միասին չպետք է անենք՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար:
Ես հայտարարում եմ այն քայլերի մասին, որոնք պետք է կատարել՝ անդորրը վերականգնելու և հետագա զոհերից խուսափելու համար:
Հայտարարում եմ, որ նախաձեռնում եմ արտահերթ նախագահական ընտրություններ:
Նախաձեռնում եմ նաև վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը՝ լիազորությունների վերաբաշխմամբ՝ հօգուտ խորհրդարանական հանրապետության:
Կոչ եմ անում սկսել ազգային վստահության կառավարության ձևավորման գործընթաց:
Որպես Ուկրաինայի նախագահ և Սահմանադրության երաշխավոր՝ ես այսօր կատարում եմ իմ պարտքը ժողովրդի առաջ, Ուկրաինայի առաջ, Աստծո առաջ՝ հանուն պետության պահպանման, մարդկանց կյանքի պահպանման, հանուն մեր երկրում խաղաղության և անդորրի»:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ